Արման Ծառուկյանն առավելության է հասել Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ
ՍՊՈՐՏԽառը մենամարտերի UFC-300-ի շրջանակներում կայացավ Արման Ծառուկյանի և Չարլզ Օլիվեյրայի հավակնորդական մենամարտը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում կայացած UFC-300 երեկոյի մենամարտերից մեկում` Ծառուկյանը մրցելով Օլիվեյրայի հետ առավելության հասավ երեք ռաունդից հետո` մրցավարների որոշմամբ: Հայաստանը ներկայացնող Ծառուկյանը զիջել է միայն առաջին ռաունդում` առավելության հասնել հաջորդ երկուսում:
Արման Ծառուկյանն ունի 22 հաղթանակ և 3 պարտություն: