ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հռոմի Ֆիանցիսկոս պապը ժամանեց Հայաստան. ՈՒՂԻՂ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանեց Երևան: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Սրբազան քահանայապետին «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանում դիմավորում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին և Վատիկանի ղեկավարին Հայաստանում դիմավորում են հատուկ արարողակարգով: Սրբազան քահանայապետին դիմավորում են նաև մանկական երգչախումբը, իսկ ժամանման պահին երեխաների կողմից նրան մատուցվեց հայկական խորհրդանիշ հանդիսացող ծիրան և լավաշ:

Օդանավակայանի նախագահական տերմինալում տեղի կունենա կարճատև զրույց ՀՀ Նախագահի և Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ: Այնուհետև սրբազան քահանայապետը կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ տեղի կունենա Պապի բարիգալստյան հրաշափառի արարողությունը, որից հետո էլ կտրվի ծրագրի պետական մասի պաշտոնական մեկնարկը:

Այնուհետև Սրբազան քահանայապետը կժամանի նախագահի նստավայր, որտեղ առանձնազրույց կունենա ՀՀ նախագահի հետ, որից հետո ՀՀ Նախագահը և Սրբազան քահանայապետը հանդես կգան հայտարարություններով՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հանրության ներկայացուցիչներին: Դրանից հետո Սրբազան քահանայապետը կվերադառնա Մայր Աթոռի Վեհարան, որտեղ նրա պաշտոնական կեցավայրն է այցի ընթացքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular