ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական ամենահզոր զենքը սահմանին. (Ֆոտո)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Ազգ-բանակ խորագրով համաժողովը: Այս հայեցակարգը առաջ է քաշել Վիգեն Սարգսյանը Պաշտպանության նախարար նշանակվելուց հետո:
Ապրիլյան պատերազմի իրողությունները Հայաստանում սկիզբ դրեցին մի շարք քննարկումների, որոնք վերաբերվում էին ոչ միայն զուտ ռազմական բաղադրիչին՝ առաջնագծի վիճակ, սպառազինություն եւ այլն, այլեւ իրավիճակն ապրիլյան իրողություններին հասցրած ներքին ու արտաքին քաղաքականությանը, հանրային մթնոլորտին:

Ապրիլից հետո առաջնագիծը փոխվեց, բարելավվեց սպառազինության որակն ու մակարդակը: Հայկական զինուժը ստացավ ժամանակակից զինատեսակներ եւ տեխնիկական համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս անցնել խորքային հետախուզության ու կանխարգելիչ գործողությունների: Դա անմիջապես զգացվեց՝ հակամարտության գոտում իրավիճակը զգալի փոխվեց:
Զուգահեռ, քիչ թե շատ հստակեցվեցին քաղաքականությունն ու դիրքորոշումները, Հայաստանը դրեց նախապայմաններ ու պահանջներ, եւ դրանց հետ սկսեցին հաշվի նստել: Հայաստանի քաղաքական ղեկավարությունն առայժմ պահում է այս կեցվածքը, եւ ըստ էության նահանջի տեղ էլ չկա: Իր հերթին, դրան նպաստեց արտաքին քաղաքական կոնյունկտուրան, որում սակայն նվազ դեր չուներ Հայաստանի դիրքորոշումն ու պահվածքը:

Փոխարենը, որեւէ տեղաշարժ չեղավ եւ չի էլ նկատվում զինված ուժերի թիկունքում՝ տնտեսություն, սոցիալ-տնտեսական խնդիրներ, բարոյա-հոգեբանական մթնոլորտ, արդարադատություն, ընտրություններ եւ այլն: Ինչպես ապրիլյան իրադարձություններից առաջ, այնպես էլ հետո հայկական «էլիտաները» շարունակում են ապրել իրենց կյանքով, հանրությունն՝ իր:
Ապրիլի 2-ի քվեարկությունը մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից հետո կրկին ակնառու ցույց տվեց այդ ահռելի վիհը:
Ամեն ինչ կարելի է փոխել, բայց այդ ամենն իրական արդյունք կունենա միայն հանրային վստահության ու «էնտուզիազմի», հավատի ու վստահության դեպքում:
Սպառազինությունը, հայեցակարգերը եւ այլ բաներն իմաստ ու բովանդակություն, իրական կենսագործունեություն են ունենում մարդկային գործոնի դեպքում: Ապրիլյան պատերազմի օրերին հանրությունը ցույց տվեց իր հավաքական որակները, որոնք թվում է անդառնալի կորսվել էին երկու տասնամյակների ընթացքում, իշխանության ապաշնորհ ու հակապետական գործունեության հետեւանքով: Այդ որակներն են, որոնք ճիշտ հունի մեջ դնելով, կարող են իրագործել ռեֆորմացիան բոլոր ոլորտներում:

Իսկ մինչ այդ, իշխանությունն իր «Ազգ-բանակով» կրկին ծանրացավ հանրության վրա, ընդունելով 1000 դրամի տխրահռչակ նախագիծը: Նույնիսկ այս հայեցակարգը փորձ չարվեց դարձնել այն հատման կետը, որից գուցե սկսեր հանրության ու «էլիտաների» միջեւ վիհի վերացման սկիզբը:
Վաղը տեղի ունենալիք համաժողովին, կասկած չկա, կլինեն խելացի ելույթներ, առաջարկներ, եզրահանգումներ: Բայց չի լինի ամենակարեւոր հարցի պատասխանը՝ իսկ ով եւ ինչպես է դա իրագործելու, ինչ է դա լինելու՝ ձեւավորվող իշխանական նոր ստատուս քվոյի պաշտոնական ցուցանակ-գաղափարախոսությո՞ւն, տարբեր խմբավորումների պայքարի ու հավակնությունների գործի՞ք, թե իրապես պետական քաղաքականություն, որի պատասխանատվությունը հավասարապես «բաշխվելու» է հանրային բոլոր խավերի ու շերտերի վրա:

Համաժողովին Վիգեն Սարգսյանը գուցե օրինակ հայտարարի՞, որ բանակում չծառայած երիտասարդ պատգամավորներն ու պաշտոնյաները եւ բարձրաստիճան պաշտոնյաների ու մեծահարուստների չծառայած որդիները մոտ ապագայում զորակոչվելու են ծառայության: Ընդ որում՝ առաջնագիծ: Ճիշտ է, նրանց մոտ թղթերով ամեն ինչ կարգին է, այդ թվում բանակից խուսափելու մասով, բայց դա գուցե համոզի հանրությանը, որ Ազգ բանակն իր ու իր պետության համար է եւ ոչ թե իր դեմ:

Ամենահզոր զենքը հանրային հավատն ու վստահությունն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular