Իսրայելը ասել է` որ երկրներն են գիշերն օգնել հետ մղել Իրանի գրnհը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնել է, որ Ֆրանսիան այն երկրների շարքում է, որոնք ներգրավված են եղել Իսրայելի պաշտպանությանը՝ գիշերվա ընթացքում Իրանի հարձակումից հետո։ Այս մասին գրում է Timesofisrael.com-ը:
«Ֆրանսիան ունի շատ լավ տեխնոլոգիաներ, ռեակտիվ ինքնաթիռներ, ռադարներ, և ես գիտեմ, որ նրանք նպաստում են օդային տարածքի պարեկմանը», – ասում է Դանիել Հագարին՝ հավելելով, որ ինքը հստակ մանրամասներ չունի, թե արդյոք ֆրանսիական ինքնաթիռները խոցել են Իրանի կողմից արձակված հրթիռներից որևէ մեկը:
Իսրայելի պաշտոնյաները հայտնել են, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Հորդանանը նույնպես օգնել են կասեցնել Իրանի արձակած անօդաչու թռչող սարքերի զանգվածային առաջխաղացումը: