ՀՀ–ում կանանց ավելի քան 60%-ը չի դարձել պարեկ` քաշի և հասակի պատճառով. Մանասյան
ԻՐԱՎՈՒՆՔՎերջին 3 տարիների ընթացքում պարեկային ծառայությունում ընդգրկվելու ցանկություն հայտնած կանանց ավելի քան 60%-ը չի հաղթահարել ընդունելության` օրենսդրությամբ սահմանված քաշի և հասակի ցուցանիշները:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակից։
Ուսումնասիրության և դրա շրջանակում ներկայացված առաջարկների արդյունքում չափորոշիչները ենթարկվել են փոփոխության: