24-ից 55 տարեկան չծխող, առողջ անձինք, որոնք տիրապետում են գերմաներենին` կարող են վաստակել 18 հազար եվրո. անհրաժեշտ է պառկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայում անկողնում պառկելու համար առաջարկում են 18000 եվրո: Բայց կա մի նրբերանգ՝ երկու ամիս ստիպված կլինեք ընդհանրապես ոտքի չկանգնել։
Գերմանական ավիացիոն-տիեզերական կենտրոնում նոր նախագիծ է սկսվում։
Այն իրականացնելու համար կենտրոնին անհրաժեշտ են «ցամաքային տիեզերագնացներ», որոնք պատրաստ են պառկել 60 օր անընդմեջ։
Դա լավ գաղափար է թվում. երկու ամիս առանց զարթուցիչի, առանց ինչ-որ տեղ շտապելու և աշխատելու անհրաժեշտության:
Այնուամենայնիվ, ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Մահճակալը որոշակի թեքվածություն կունենա, որպեսզի հետազոտվողների գլուխը ոտքերից ցածր լինի և այդպես երկու ամիս: Այս իրավիճակում կանխատեսվում է արյան հոսք դեպի գլուխ, և մարմնի բոլոր ներքին օրգանները կվերակառուցվեն: Բացի այդ, կփոխվի մկանների ծանրաբեռնվածությունը:
Ի՞նչ տեղի կունենա մարդու օրգանիզմի հետ. հենց այդ հարցի պատասխանը կդիտարկեն գիտնականները։ Հետազոտությունն իրականացվում է այնպես, որ հետագայում իրական տիեզերական առաքելության ժամանակ անակնկալներ չլինեն. տիեզերագնացները պետք է իմանան, թե ինչպես ճիշտ պատրաստվեն երկար թռիչքներին:
Նման հետազոտություններ իրականացվում են 1980-ականներից: Կամավորների մի խումբը պետք է պառկի 2024 թվականի սեպտեմբերին, մյուսը՝ 2025 թվականի ապրիլին։ Մասնակցության համար յուրաքանչյուր անձ կստանա 18 հազար եվրո։
Մասնակցելու իրավունք ունեն 24-ից 55 տարեկան կանայք և տղամարդիկ, հասակը 1,53-ից 1,90 մետր, մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) 18-ից 30, նրանք պետք է լինեն առողջ, չծխեն և լավ խոսեն գերմաներեն:
Հետազոտությունը կիրականացվի Քյոլնում, որտեղ գտնվում է Գերմանիայի ավիացիոն և տիեզերական կենտրոնակայանը։ Երկու ամիս անկողնում մնալուց հետո կամավորները մանրամասն կուսումնասիրվեն ևս երեք ամիս։
Լրացուցիչ տեղեկություններ, թե ինչպես դառնալ նախագծի մասնակից, կարող եք գտնել DLR կայքում: