ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնը ցանկանում է Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ հասնել հակամարտությունների դադարեցման

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ամռանը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ դադարեցնել աշխարհում բոլոր ռազմական հակամարտությունները։ Այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է BFMTV հեռուստաալիքի եթերում։

Մակրոնի խոսքով՝ ինքը մտադիր է դրանում ներգրավել Ֆրանսիայի գործընկերներին, առաջին հերթին՝ Չինաստանին։

«Մենք աշխատելու ենք օլիմպիական զինադադարի ուղղությամբ: Ես կփորձեմ մեր գործընկերներից շատերին ներգրավել այս աշխատանքում։ Մի քանի շաբաթից Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը կգա Փարիզ, ես նրան կխնդրեմ օգնել ինձ», - ասել է Մակրոնը՝ պարզաբանելով, որ նկատի ունի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը և Սուդանի պատերազմը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Մակրոնի առաջարկը, ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Արևմուտքի ցանկացած նախաձեռնություն, բայց կառաջնորդվի միայն իր շահերից և ռազմադաշտում առկա իրավիճակից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular