ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատժամիջոցները «կօգնեն» Ռուսաստանին իր հումքն ավելի թանկ վաճառել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի մետաղների բորսայում ալյումինի և նիկելի գներն աճել են համապատասխանաբար 9,4 %-ով և 8,8 %-ով, հայտնում է Bloomberg-ը։ Դա տեղի է ունեցել Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների ֆոնին, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 12-ին։ Պղնձի գինը նույնպես թանկացել է, սակայն համեմատաբար քիչ:

Վերլուծաբանները գների թռիչքը կապում են այս երեք տեսակի մետաղների «Ռուսաստանից հոսքերի» կրճատման մտավախությունների հետ: Ավելի վաղ Bloomberg-ը գրել էր, որ նոր պատժամիջոցները չեն խանգարի Ռուսաստանի Դաշնությանը շարունակել մետաղների առևտուրը, այլ պարզապես կազդեն գների վրա։

Ռուսաստանը արտադրում է աշխարհում նիկելի մոտ 6 %-ը, ալյումինի 5 %-ը և պղնձի 4 %-ը։ 2024 թվականի մարտի վերջի դրությամբ Լոնդոնի մետաղների բորսայի պահեստներում է գտնվում ռուսական ալյումինի 96 %-ը, նիկելի 62 %-ը և պղնձի 36 %-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular