ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանական անօդաչու թռչող սարքերը փոխում են խաղի կանոններն աշխարհի մարտադաշտերում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը ցուցադրել է միջազգային պատժամիջոցները շրջանցելու իր կարողությունը անօդաչու թռչող սարքերի իր ծրագիրը զարգացնելու համար, գրում է unian.net-ը:

Այլևս գաղտնիք չէ, որ Իրանը դարձել է անօդաչու թռչող սարքերի արտադրության առաջատար, սահմանելով միջազգային ռազմական հակամարտությունների վարման նոր չափանիշներ։ Իրանական անտեսանելի անօդաչու թռչող սարքերի և դրանց համարժեքների արագ տարածում է նկատվում աշխարհի տարբեր մարտադաշտերում՝ Ուկրաինայից սկսած մինչև Սուդան:

Business Insider հրատարակությունը գրում է, որ վերջին 40 տարիների ընթացքում, չնայած Արևմուտքի երկարաժամկետ պատժամիջոցներին, Իրանը զգալի առաջընթաց է գրանցել ցածր տեխնոլոգիական անօդաչու թռչող սարքերի մշակման գործում օգտագործելով զենքի արտադրության նորարարական մոտեցումները։ Հենց պատժամիջոցներն են ստիպել երկրին ամենկերպ նորամուծություններ մտցնել։

Ըստ Bloomberg-ի զեկույցի վերջին երկու տարվա ընթացքում առնվազն վեց երկրներ զգալիորեն ավելացրել են իրանական տեխնոլոգիաներ օգտագործող անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, և ավելացրել են իրանական տեխնոլոգիաներ օգտագործող երկրների ընդհանուր թիվը:

Իրանը հաջողությամբ շրջանցել է արևմտյան պատժամիջոցները գնելով էլեկտրոնային բաղադրիչներ ասիական մատակարարներից, ինչը թույլ է տալիս նրան ոչ միայն կատարելագործել սեփական ռազմական տեխնոլոգիաները, այլ նաևշահույթ ստանալ իր զարգացումները տրամադրելով այլ երկրներին: Իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը ցույց է տալիս ժամանակակից պաշտպանական համակարգերը շրջանցելու նրանց կարողությունը, ինչը լուրջ մարտահրավեր է դարձել նույնիսկ աշխարհի այնպիսի առաջատար երկրների համար, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Իսրայելը։

Ռուսաստանի հետ Իրանի համագործակցությունը և աշխարհի տարբեր մասերում ռազմական գործողությունների վրա ազդեցությունը ընդգծում են ոչ միայն իրանական անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիական հաջողությունները, այլ նաև այդ համագործակցության ռազմավարական նշանակությունը համաշխարհային մասշտաբով: «Իրանը պնդում է, որ անօդաչու թռչող սարքեր չի վաճառում Ռուսաստանին, սակայն փաստաթղթերն ու ծավալուն զեկույցներն այլ բան են ցույց տալիս»,-ասվում է Business Insider հրատարակության նյութում։

Բացի այդ, հետախուզությունը բարձրաձայնել է իրանական արտադրության բալիստիկ հրթիռներ Ռուսաստանի Դաշնություն փոխանցելու մասին լուրերը։ Reuters-ի տեղեկություններով մատակարարումները սկսվել են 2023 թվականի վերջին Թեհրանում և Մոսկվայում կայացած հանդիպումների ժամանակ Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների միջև համապատասխան համաձայնագրեր կնքվելուց հետո։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular