Հայազգի խոշոր գործարար Ալեքսանդր Բաղիրյանը սպանվել է .ՖՈՏՈ.
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱպրիլի 19-ին Մոսկվայի հարավում առևտրի կենտրոններից մեկում սպանվել է հայազգի խոշոր գործարար, «Ինպրոմսերվիս» ընկերության սեփականատեր Ալեքսանդր Բաղիրյանը: Նա մահացու վիրավորում է ստացել իր գրասենյակի մոտակայքում:
«Ժամը 21.00-ի սահմաններում 61-ամյա Բաղիրյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս է եկել բիզնես կենտրոնից, երբ կրակոցներ են հնչել: Նրա ուղղությամբ առնվազն 5 փամփուշտ է արձակվել:
Ընդ որում, կրակ է բացել նրա նախկին գործընկերը»,-հայտնել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը: Վիրավորում ստացած գործարարին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա որոշ ժամանակ անց մահացել է:
Բաղիրյանի ուղղությամբ կրակ բացած անձը ձերբակալվել է: Տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ «Սպանություն» և «Զենքի անօրինական շրջանառություն» հոդվածներով: