ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ. 5 ՔՊ-ական տուժnղ են ճանաչվել

ԻՐԱՎՈՒՆՔ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորված Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ անազատության մեջ։

Sputnik Արմենիային այս մասին հայտնեց փաստաբան Մկրտիչ Դավթյանը։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, բավարարել է Գագիկ Սարգսյանի կալանավորման ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու մասին միջնորդությունը։

Փաստաբանը նշեց, որ քրեական գործով տուժող է ճանաչվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5 անդամ, իսկ իր պաշտպանյալի կալանքը երկարացնելու որոշումը դեռևս չի ստացել։
Հիշեցնենք` մարտի 13–ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները ներխուժել են դաշնակցական Գագիկ Սարգսյանի տուն և բերման ենթարկել նրան։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Գագիկ Սարգսյանը և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ահաբեկչություններ են կազմակերպել 2024 թ. փետրվարի 10-ին Երևան քաղաքի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում (ՔՊ–ական Գուրգեն Մելիքյանի տունը), իսկ 2024 թ. փետրվարի 20-ին Գյուլբենկյան 30/3 (ՔՊ–ական Գուրգեն Արսենյանի տունը) և Գյուլբենկյան 33 հասցեներում։

ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով (այդ թվում՝ ահաբեկչություն կատարելու համար) քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկուսը ձերբակալված են:
Գագիկ Սարգսյանը կալանավորվել էր մարտի 14-ին` 1 ամսով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular