ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զապ Լենինականսկու ճակատագիրը կախված է գողական էլիտայի բախումներից. «Փաստինֆո»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստինֆո»-ն գրել է. «Անդրանիկ Սողոյանին 1994թ. հայրենի Գյումրիում վիճակված էր նոր անուն կրել՝ Զապ Լենինականսկի, որով նա մեկընդմիշտ մտել է Ռուսաստանի և սահմանակից երկրների քրեական պատմության մեջ՝ որպես ժամանակակից հայկական գողական սփյուռքի ամենավառ ներկայացուցիչներից մեկը:

Ինչպիսի՞ ծառայությունների համար են նրան պարգևատրել տիտղոսով 26 տարեկան հասակում, կարող էին պատմել նրա կնքահայրերը՝ Նիկալը (Բարսեղյան) և Լփուստ Աշիկ Լենինականսկին (Զաքյան), սակայն նրանք արդեն վաղուց այս աշխարհում չեն: Առաջինը մահացել է երկու տարի անց Բուտիրկայի խցում՝ օվերդոզայից, իսկ Լփուստը Գյումրիում հավաքույթից մի քանի ամիս անց այնտեղ էլ խորհրդավոր կերպով զոհվել էր:

Զապի սանիկներից առավել հայտնին, որքան էլ որ դա տարօրինակ է, ոչ թե նրա արյունակից է, այլ ադրբեջանցի Ալբերտ Ռիժին (Գեյդարով) է, ով սկսել էր որպես ուսանող Արխանգելսկում, իսկ հետո դարձել ազդեցիկ ֆիգուր Պիտերում: Այժմ նրա անունը դրված է կասկածի տակ, իսկ նա ինքը կրում է յոթ տարվա բանտարկություն:

Զապ Լենինականսկին պատկանում էր հզոր խմբավորմանը, որն ամբողջությամբ և ցանկացած դեպքում պաշտպանում էր 2013թ. մահացած պատրիարխ Դեդ Հասանին (Ուսոյան): Նրա մահվամբ սկսվեց իշխանության համար անխուսափելի պայքարը: Զապը շատ մտերիմ էր «դեդուշկայի» մերձավոր զինակից Լաշա Ռուստավսկու հետ (Շուշինաշվիլի), իսկ նրա 6 ընդդիմախոսները ներկայացնում էին հակամարտող թևը, որը միավորված էր Մերաբ Սուխումսկու (Ջանգվելաձե) շուրջ: Այժմ Զապ Լենինականսկու ճակատագիրն ամբողջությամբ կախված է գողական էլիտայի ներսում գլոբալ դիմակայության արդյունքներից»:ց

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular