Կարևորը ամեն մեկն իր այգում, իր կալվածքում շքեղ պալատներ ու «սեփական» եկեղեցի ունենա…Այ դա է գերխնդիրը…
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵթե որևէ մեկը հյուր գնա Թբիլիսցուն, ապա նա գիտե ինչ կարող է ցույց տալ, ուր տանել, որ թաղամասը, ինչպես ավելի լավ ու հասկանալի ցուցադրել թբիլիսյան կոլորիտը, ըստ թաղամասերի և շինությունների ներկայացնել այդ քաղաքի պատմությունը:
Ցուցադրելու շատ բան կա՝ պահպանված ու պահպանվող, հոգատարություն և ուշադրություն քաղաքի պատմության գնահատման ու կերտման ուղղությամբ…
Իսկ մեզ մո՞տ…Մեր սիրելի Երևանու՞մ…
Ու՞ր տանես, ո՞ր թաղամասը…Կա՞ հին Երևան, կա՞ քաղաքի պատմությունը ցուցադրելու հնարավորություն և հաջորդականություն…
Չկա…Կո՞նդ տանես, Սարի թա՞ղ, Չարբա՞խ, Արե՞շ, «Հաղթանակ» զբոսայգու ջարդուփշուր, ճռնչացող, վտանգավոր կարուսելնե՞րը, Հրազդանի կիրճի «վետերոկնե՞րը», մոթելնե՞րը, աղտոտված, աղբով լեցուն Զանգու՞ն, կիրճից երևացող անսիստեմ ու տձև կառույցնե՞րը…
Էրեբունի ամրո՞ց՝ անխնամ, անշուք, կեղտով ու անհամ գրություններով պատված, Արին Բե՞րդ, ժանգոտած գնացքներով, «կուստարնի» սարքած կամրջով մանկական երկաթուղի՞...
Չկա՛, տարբերակ չունենք…Տանենք Ծիծեռնակաբերդ, Եղեռնի զոհերի հուշարձանը ցույց տանք, «հպարտանանք» ինչպես են մեզ կոտորել ու ջարդել…
Լավ, դա էլ արեցինք, էլ ինչ կա՞… Երևանի կուբիկ-ռուբիկ, նոր անճաշակ ու քաղաքաշինական նորմերից հեռու շինություններն ու «կոթողնե՞րը»…
Երևանից դուրս էլ մի բան չի…Ոչ ճանապարհներ կա, ոչ մաքրություն, ոչ ենթակառուցվածքներ, ոչ էլ զբոսաշրջիկներին գրավող որևէ բան…
Չնայած էքստրիմի սիրահար զբոսաշրջիկների համար նայելու շատ բան կա՝ քարուքանդ, խորհրդային տարիների ասֆալտի հետքերով ճանապարհներ, նախնադարյան զուգարաններ, փնթի ճաշարաններ, պլաստիկե շշերի, ցելոֆանների, աղբի կույտեր, վայրենաբար «քրքրած, բռնաբարված, լլկած, տանջահար» արձաններ, աջ ու ձախ պահանջատեր մուրացիկներ…
Գրեցի, բայց ու՞մ համար…
Ով պետք է միջոցներ ձեռնարկի, նա չի էլ կարդում, թքած ունի նման գրառումների վրա, իսկ ով էլ կարդում է, նա ինքն էլ գիտե և անզոր է որևէ բան փոխել…
Հա՛, կարևորը ամեն մեկն իր այգում, իր կալվածքում շքեղ պալատներ ու «սեփական» եկեղեցի ունենա…
Այ դա է գերխնդիրը…
Զբոսաշրջիկների հերն էլ անիծած ու թքած նրանց կարծիքների վրա…