ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայմանագրային զինծառայողները կարող են «Պերմյակով 2» դառնալ մեր գլխին. Գագիկ Համբարյան

ԻՐԱՎՈՒՆՔ

Սա ևս մեկ ապացույց է, որ ռուսական ռազմաբազայում կարգապահության հետ կապված խնդիրները եղել և մնում են, որն էլ ինքնին մեծ խնդիր է: Այս մասին Armday.am-ին ասաց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Լոշմանովի անհետանալուց հետո հանրապետության երկրորդ քաղաքում տիրող տրամադրություններին:

Նրա խոսքով՝ քաղաքում իրավիճակը խուճապային չէր, բայց և անհանգստություն կար:

«Պերմյակովի դեպքից հետո դուք շատ լավ գիտեք, որ Գյումրին շատ զգայուն է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, առավել ևս եթե դրանք կապված են զինվորականների կողմից զորամասը լքելու կամ կորելու հետ: Պատահական չէ, որ այս օրերին Գյումրիում բավական նյարդային մթնոլորտ էր և պետք է նշեմ, որ ինչ-որ տեղ ցայտնոտի մեջ ընկնել կամ սարսափ ապրելու մասին խոսք լինել չէր կարող, բայց, այնուամենայնիվ, գյումրեցիները բավական զգույշ էին այս օրերի ընթացքում և ավելի ուշադիր»,- նկատեց նա:

Քաղաքագետի պնդմամբ՝ զգուշավորթունը պայմանավորված էր Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառոյողի, այսպես ասած, կորստի հետ, քանի որ նա մի քանի օր է, ինչ անհետացել էր:

«Պետք է նշեմ, որ երեկ ուղղաթիռներ էին շրջում քաղաքի վրա և սա նույնպես նյարդային լարում առաջացրեց հասարակության շրջանում, քանի որ մարդիկ մտածեցին, թե խնդիրը բավական սուր է , բայց շատ լավ եղավ, որ արդեն երեկոյան կորած զինծառայողին գտան»,- նշեց Գագիկ Համբարյանը:

Քաղաքագետը զուգահեռներ տարավ Պեմյակովի և Լոշմանովի անհետացման դեպքերի միջև և նկատեց.

«Եթե Պերմյակովի դեպքը ռուսական կողմը բացատրում էր նրանով, որ նա շարքային զինծառայող էր և զորակոչվել էր անհաջող ընտանիքիքց, նաև ԶԼՄ-ներում նշվում էր, որ վերջինս հոգեկան շեղում ունի, իսկ դատավարության ընթացքում էլ բացահայտվեցին նյութեր, որոնք փաստեցին, որ ինքը սատանիստ է և այլն, ռուսական կողմն էլ հայտարարեց, որ իրենք փոխելու են աշխատելավոճը Գյումրիի ռազմաբազայի հետ կապված և կգերադասեն Գյումրի ուղարկել ավելի ադեկվատ զինծառայողների, ովքեր կլինեն պայմանագրային, այսնինքն պրոֆեսիոնալ, իսկ վերջիններիս առկայության դեպքում, այսպիսի ֆորսմաժոռային դեպքերը ի չիք կդառնան, ապա Լոշմանովի դեպքը ապացուցեց, որ նույնիսկ պայամանագրային զինծառայողները կարող են այսպիսի հանցագործություններ կատարել: Այսինքն նա բանակ զորակոչված սովորական, 18 տարեկան զինվորական չէր:

Ինքը 81 թվականին ծնված բավական փորձառու զինծառայող էր և պայմանագրային զինծառայող լինելով հանդերձ, այսպիսի քայլերի է դիմում»:

Համբարյանը նաև ընդգծեց. «Սա ապացուցում է նաև այն, որ նույնիսկ պայմանագրային զինծառայողները կարող են «Պերմյակով 2» դառնալ մեր գլխին:

Սա ևս մեկ ապացույց է, որ ռուսական ռազմաբազայում կարգապահության հետ կապաված խնդիրները եղել և մնում են, որն էլ ինքնին մեծ խնդիր է»:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular