ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական տանկերի բազմաշերտ զրահը բաղկացած է պարաֆինի, կևլարի և կերամզիտի շերտերից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պատերազմի ժամանակակից մեթոդների մշակումը ռազմական մասնագետների համար խնդիր է դնում մշտապես ընդլայնել ռազմական տեխնիկայի, այդ թվում` տանկերի պաշտպանության մեթոդները, գրում է Overclockers.ru-ն։

Պաշտոնաթող գնդապետ և ռազմական փորձագետ Անատոլի Մատվիյչուկը կիսվել է այս ոլորտում իր գիտելիքներով։

«Տանկը, ինչպես ցանկացած ամրացված մարտական մեքենա, հագեցած է պաշտպանության մի քանի մակարդակներով։ Այնուամենայնիվ, դրանք հիմնականում նախատեսված են ճակատից կամ կողքերից հարձակումները հետ մղելու համար: Դրան նպաստում են ակտիվ և դինամիկ պաշտպանության համակարգերի տարբեր բաղադրիչները: Զրահն ինքնին մի քանի շերտերի համադրություն է, այդ թվում` պարաֆինի, կևլարի, կերամզիտի և այլնի»,- ասել է նա

Տանկերի զրահի ձևավորման մեջ այս նյութերը առաջնային նշանակություն ունեն, քանի որ դրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ արժեքն ու բնութագիրը: Պարաֆինը՝ մոմը, ներառված է տանկի զրահի մեջ` կինետիկ էներգիան կլանելու իր ուշագրավ ունակության պատճառով։ Երբ արտաքին ուժը, ինչպիսին հրթիռն է, հարվածում է տանկի զրահին, մոմը կլանում է հարվածի էներգիայի մի մասը և դրանով իսկ նվազեցնում զրահի ներքին շերտերի վրա ազդող ընդհանուր ուժը:

Հետևանքը վնասի կրճատումն է։ Կևլարը՝ սինթետիկ մանրաթելը, հայտնի է իր առաձգական ուժի և քաշի բարձր հարաբերակցությամբ, որը հինգ անգամ գերազանցում է պողպատին: Այն շատ լավ նյութ է տանկի զրահի համար` իր էներգիան կլանելու և բաշխելու ունակության շնորհիվ:

Այն դեպքում, երբ հրթիռը դիպչում է զրահին, փոխանակ թույլ տա, որ կործանարար ուժը կենտրոնանա մեկ տեղում, կևլարի մանրաթելերը ձգվում են` ցրելով ինտենսիվ ուժն ավելի լայն տարածքում և դրանով իսկ նվազեցնում հաջող ներթափանցման հնարավորությունները:

Բայց սա դեռ ամենը չէ, կևլարը հեշտությամբ դիմադրում է ինչպես ջերմությանը, այնպես էլ կոռոզիային, ինչը այն դարձնում է իդեալական` ռազմական օգտագործման համար: Կերամզիտը այնպիսի թեթև նյութ է, որն օգտագործվում է տանկի զրահներում հարվածները կլանող իր գերազանց հատկությունների շնորհիվ։ Իր ծակոտկեն բնույթի պատճառով, այդ նյութը կլանում է հարվածի էներգիայի զգալի մասը` հետագայում նվազեցնելով զրահի ներքին շերտերի վրա ճնշումը:

Մասնագետներն ընդգծում են տանկերի, հատկապես դրանց տանիքների խոցելիությունը մարտի դաշտում անօդաչու թռչող սարքերի հայտնվելու պատճառով։ Դա պահանջում է տանկային ինքնապաշտպանական համակարգերի հրատապ արդիականացում։

Այդ խնդրի լուծման մոտեցումներից մեկը եղել է տանկերի վրա «մանղալային վրանների» օգտագործումը որպես պաշտպանական միջոցներ` ուղղված անօդաչու թռչող սարքերի հարձակումները կանխելուն, սակայն դրանց արդյունավետությունը որոշ չափով կասկածելի է:

«Մենք թևակոխել ենք էլեկտրոնային պաշտպանական համակարգերի նոր դարաշրջան, որն ընդունակ է թվային միջոցներով ոչնչացնել անօդաչու սարքերը։ Տանկերում տեղադրված նման ճնշող համակարգը դժվարացնում է մոտեցող անօդաչուների աշխատանքը։ Պակաս հետաքրքիր չէ հեռակառավարման հնարավորություններով առաջին կարգի հակաօդային կայանքների ի հայտ գալը»,- բացատրել է Մատվիյչուկը։

Վերջերս հաղորդվեց, որ ռուսական տանկերն այժմ համալրված են ստանդարտ էլեկտրոնային պատերազմի համակարգերով, որոնք նախատեսված են հատուկ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար: Այդ տեղեկատվության աղբյուրը «Ուրալվագոնզավոդ» ռուսական խոշորագույն տանկերաշինական գործարանի մամուլին հայտնի դարձած` պաշտոնական ներքին օգտագործման փաստաթուղթն է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular