ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է սպասվում Հայաստանին՝ Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմի դեպքում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլի 13-ի կեսգիշերին տեղեկություններ էին ստացվել, որ Իրանը հարձակում է սկսել Իսրայելի ուղղությամբ: Իրանն առաջին անգամ է հարձակում գործում Իսրայելի վրա սեփական տարածքից, և ոչ «տարածաշրջանային պրոքսիների»՝ Եմենի ապստամբներ «Անսար Ալլահի» (նաև հայտնի որպես հութիների) և լիբանանյան շիական «Հեզբոլլահի» օգնությամբ: Այսօր մենք գտնվում ենք հերթական ավելի կտրուկ շրջադարձի վրա, որը կարող է էլ ավելի խորացնել առճակատումն Իրանի և Իսրայելի միջև։ Ի՞նչ է սպասվում Հայաստանին Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմի դեպքում:

Հայաստանը, ընտրելով արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության կուրս, ակամայից կարող է ներքաշվել մի հակամարտության մեջ, որի հետևանքները կարող են աղետաբեր լինել։ ՀՀ գործող իշխանությունների վարած անհեռատես ու դիլետանտ արտաքին քաղաքականությունը երկրին կարող է գցել Արևմուտքի վարած հակաիրանական քաղաքականության ծուղակը։ Դա կարող են պահանջել և պարտադրել գործող իշխանությունների արևմտյան կուրատորները, եթե կոնֆլիկտը վերածվի լայնածավալ պատերազմի։ Կարծում ենք` բոլորին է պարզ նման արկածախնդրության աղետալի հետևանքները։ Ի դեպ նշենք, որ նմանատիպ ռիսկի առջև կանգնած է նաև Բաքուն, որից իսրայելական կողմը 44-օրյա պատերազմում օգնության դիմաց պարտքի մարում է ակնկալում: Մինչդեռ Իլհամ Ալիևը բավական լավ է գնահատել իրավիճակը և ակնհայտ է, որ չի ցանկանում հայտնվել Իրանի թիրախում: Ուշագրավ է, որ ի աջակցություն իրենց դաշնակից Իսրայելի՝ Բաքվից մինչ այս պահը որևէ պաշտոնական հայտարարություն չի հնչել:

Միևնույն ժամանակ, եթե այս հակամարտությունը դառնա անկառավարելի և վերածվի պատերազմի, ինչն Իրանին կստիպի կենտրոնանալ իսրայելական ճակատի վրա, ապա միանշանակ է, որ ադրբեջանա-թուրքական ալյանսն առիթը բաց չի թողնի իր տարածաշրջանային նպատակներն իրականացնելու համար։ Գաղտնիք չէ, որ Իրանի ներկայությունը տարածաշրջանում կարևոր գործոն է, և թիվս այլ գործոնների՝ նաև իրանական կողմի շդիրքորոշման շնորհիվ է, որ մինչ այս պահը հնարավոր է եղել չեզոքացնել Սյունիքի հետ կապված ադրբեջանաթուրքական հեռահար նպատակները։ 

Ի դեպ, ուշագրավ է նաև Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի տված ասուլիսը՝ Իրան-Իսրայել էսկալացիայից ընդամենը մի քանի օր անց: Այս ասուլիսի ընթացքում էլ հնչել են մեսիջներ, որոնք ուղղված էին Իրանի հարևաններին՝ Հայաստանին և Ադրբեջանին: Դեսպանը, մասնավորապես, շեշտել է, որ Թեհրանը դժգոհ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճից՝ հատուկ ընդգծելով հենց Իսրայելի դերը, որը, ըստ դեսպանի, Հարավային Կովկասում անկայություն հրահրող հիմնական գործոնն է: Սա ակնհայտ ակնարկ էր թե՛ Երևանին, թե՛ Բաքվին, որ Իրան-Իսրայել հակամարտությունը կարող է ուղղակիորեն ազդել տարածաշրջանի երկրների վրա, եթե վերջիններս սխալ կողմնորոշվեն կամ առաջնորդվեն, ինչպես Սոբհանին է ասում, երրորդ երկրների շահերով և կոչերով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular