ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դոնի Ռոստովում Fly Dubai-ի կործանված ինքնաթիռում հայեր չեն եղել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այս գիշեր վայր է ընկել Դուբայից ՌԴ Դոնի Ռոստով քաղաք ուղեւորվող Boing 737-800 ինքնաթիռը, որը պատկանում էր FlyDubai ավիաընկերությանը:

Ավիավթարը տեղի է ունեցել Դոնի Ռոստովի օդանավակայանում, ինքնաթիռում գտնվող բալոր անձինք՝ 55 ուղեւորները եւ անձնակազմի յոթ անդամները, զոհվել են: Ավիաընկերությունը սկսել է տեղի ունեցածի հետաքննությունը:

Մինչ այս՝ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է ինքնաթիռի ուղեւորների եւ անձնակազմի անդամների անունները. հայկական ազգանուններ այդ ցուցակում չկան:

Նշվում է, որ սա FlyDubai ավիաընկերության առաջին ավիավթարն է:

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 1-ին Եգիպտոսից վերադարձող ռուսական A321-ի կործանումը 224 մարդու կյանք էր խլել: Ինչպես պարզվել էր հետագայում՝ ինքնաթիռը պայթեցվել էր ահաբեկիչների կողմից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular