ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Օրերս ՊԵԿ-ը հատարարեց, որ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչեւ հուլիսի 22-ը։

Այս մասին ՊԵԿ-ը տեղեկացնում է հայտարարագրերի լրացման վերջնաժամկետից գրեթե մեկ ամիս առաջ, երբ պետական բոլոր պատասխանատու կառույցները ֆիզիկապես եւ տեխնիկապես «պայթեցված» են։

Բացատրենք. բանն այն է, որ ՊԵԿ-ը հայտարարությունում մասնավորապես նշել է. «Հայտարարատուներին տեղեկացվում է, որ, հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի 6-րդ մասը, եւ հաշվի առնելով, որ 2023 թվականի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնող անձանց մի մասը դեռ չի կարողացել անցնել անձի խիստ նույնականացում՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով, ինչպես նաեւ ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունում նույնականացման քարտ ստանալու համար առկա են մեծաքանակ հերթեր, 2023 թվականի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը հետաձգվում է համապատասխան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետի օրվանից 81 օրով՝ մինչեւ սույն թվականի հուլիսի 22-ը»:

Հետաքրքիրն այն է, որ չկա երաշխիք, որ մինչեւ հուլիսի 22-ը հերթերը ավարտված կլինեն, եւ համակարգը անխափան կգործի։ Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին անձնագրայիններում դռնեդուռ գցելուց հետո էլ չպատկերացրին, որ նախնադարյան համակարգը 21-րդ դարում չի գործելու, որ մարդիկ հերթերը իրենք կսահմանեն՝ թղթի վրա գրելով։ Անձնագրայիններում վիզաների, քաղաքացիության եւ այլ հարցերի ժամանակ առաջացած հարցերը փորձեցին լուծել էլեկտրոնային հերթագրման համակարգի միջոցով, սակայն, դեռ չլուծած մի ողջ համակագի խնդիր՝ բարդվեց մյուսը. հայտարարագրման համակարգը լրացնելու համար պետք է ունենալ ID նույնականացման քարտ։ Հենց սրանց պատճառով էլ հերթեր են գոյանում, եւ խափանվում է մի ողջ համակարգ։ Ստացվում է, որ համակարգի ներդրման պահից, դրանից հետո եւ լրացման պահին պատրաստ էր հայտարարատու անձը, սակայն ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին այս բեռն իրենց ուսերին առնելու առաքելությանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular