ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

 Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը դեռեւս մարտի սկզբներից արտերկրում է. Եվրոպայում եւ ԱՄՆ-ում հանդիպումներ են ունենում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների գլխավոր թեման բռնի տեղահանված արցախցիների հետվերադարձի հարցն է։ Նախատեսվում էր, որ Օսկանյանի գլխավորած հանձնախումբը կվերադառնա մարտի կեսերին, եւ կատարված աշխատանքների մասին քննարկում կունենան Արցախի քաղաքական վերնախավի հետ, սակայն տեղեկացանք, որ նրանց վերադարձը ձգձգվում է, քանի որ Օսկանյանը տասնյակ պայմանավորվածություններ է այս ընթացքում ձեռք բերել եւ նույնքան հանդիպումներ է ունեցել միջազգային հեղինակավոր կառույցների տարբեր պաշտոնյաների, պատգամավորների, իր նախկին կոլեգաների հետ

։ Այնպես որ, հանձնախմբի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին: Նրանք նախատեսում են Հայաստանում մնալ մինչեւ մայիսի առաջին շաբաթը եւ կրկին մեկնել արտերկիր։ Թե ինչ հաջողություններ է գրանցել հանձնախումբը, կներկայացնեն Հայաստանում` Արցախի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք, որ հանձնախումբը ձեւավորվել է Արցախի խորհրդարանի կողմից եւ հաշվետու է օրենսդիր մարմնին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 18․ 04․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular