ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1877թ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրվել է Բայազետը. պատմության այս օրը ( 18 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, Ռադիոսիրողների միջազգային օր, Զիմբաբվե՝ Անկախության օր, Ուկրաինա Պատմության և մշակույթի հուշարձանների օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի ռազմական փառքի օր, Իրան՝ Իրանի բանակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1737-վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Աբրահամ Գ Կրետացին։

1858-ծնվել է նշանավոր գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն։

1877– Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Ռուսական զորքերի Երևանյան խմբավորումը գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրել է Բայազետը:

1909-ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Նինա Տեր-Օսիպյանը։

1918-Վանում հայերը շարունակել են դիմակայել թուրքական բանակին, բայց հետագայում ստիպված են եղել նահանջել Պարսկաստան։

1926 –ծնվել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը։

1950-վախճանվել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց)։

1981-ԽՍՀՄ-ում առաջին անգամ անցում է կատարվել ամառային ժամանակի։

2001-Երևանի «Հրազդան» հյուրանոցը վաճառվել է 1,5 մլն ԱՄՆ դոլարով մի հայաստանյան ընկերության:

2002-Կրասնոդարի երկրամասի իրավապահ մարմինները ձերբակալել են  երեք երիտասարդի, որոնք Կրասնոդարում պղծել են հայկական գերեզմանատունը:

2003-Բրիտանական «Ռանսաթ» ընկերությունը չի կատարել իր նեդրումային պարտավորությունը և պայմանագրի համաձայն, նրան պատկանող «Նաիրիտ»-ի բաժնետոմսերը, որոնք գրավադրված էին պարտատեր հանդիսացող «Հայկոոպ» բանկում, դատարանի որոշմամբ դարձել  են վերջինիս սեփականությունը:

2005-Հայաստանի իրավապահ մարմինները Միացյալ Նահանգներին են հանձնել ԱՄՆ մաքսանենգ ճանապարհով զենքեր արտահանելու գործով կասկածյալ Արմեն Բարսեղյանին:

2013-կայացել է «Bad Boys of Dance»-ի և Հայաստանի ազգային բալետի համատեղ ներկայացումը։

2014-«Դեմ եմ» թիմը բողոքի սլաքն ուղղել է նախագահ Սերժ Սարգսյանի ուղղությամբ և որոշել է բողոքի ակցիա անց կացնել հենց նախագահական նստավայրի առջև:

2016- ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը  հրաժարական է ներկայացրել։

  2018 - Կարեն Կարապետյանը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է առաջին փոխվարչապետ, Վաչե Գաբրիելյանն ու Արմեն Գևորգյանը՝ փոխվարչապետեր:            

2019-Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու մասին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ծառայության պետ Դավիթ Սանասարյանին։

2022-վախճանվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

359-ծնվել է Հռոմեական Սրբազան կայսրության արևելյան հատվածի կայսր Գրացիանը։

1850-վախճանվել է ֆրանսիացի քանդակագործ հանրայատ Լոնդոնի մոմե արձանիկների թանգարանի հիմնադիր Աննա Մարիա Տյուսոն։

1898-վախճանվել է ֆրանսիացի նկարիչ-սիմվոլիստ Գյուստավ Մորոն։

1906-տեղի է ունեցել ԱՄՆ-ի պատմության ամենախոշոր երկրաշարժերից մեկը Սան-Ֆրանցիսկոյում։

1909-Պիոս 10-րդ Հռոմի պապը Ժաննա Դը Արկին դարսել է սրբերի կարգը։

1917-ծնվել է թատրոնի և կինոյի դերասան, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Գեորգի Վիցինը։

1923-Ֆելիքս Դժերզինսկու նախաձեռնությամբ ստեղծվել է «Դինամո» սպորտային ակումբը։

-Եգիպտոսում ընդունվել է սահմանադրությունը։

1925-ստեղծվել է Ռադիոսիրողների միջազգային կազմակերպությունը։

1942-իրականացվել է առաջին օդային գրոհը ամերիկյան ինքնաթիռների կողմից Տոկիոյի վրա։

1949- Իռլանդիան դուրս է եկել Բրիտանական միությունից և հայտարարել իր անկախությունը։

1954-գնդապետ Նասերը դարձել է Եգիպտոսի պետնախարար և ռազմական նահանգապետ։

1955-վախճանվել է գերմանացի ֆիզիկ-տեսաբան, հարաբերականության տեսության հեղինակ Ալբերտ էյնշտեյնը։

1988-ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը սկսել են «Աղոթարար» ռազմական օպերացիան Իրանի դեմ։

2002-վախճանվել է նորվեգացի ճանապարհորդ և գրող Տուր Հեյերդալը։

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular