ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ անցնելուց հետո

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել իր՝ «Անդերլեխտի» դարպասը գնդակ ուղարկելու պահից և կից գրել.

«Ինչ դրամ էր այս երեկո: Մենք մեկ քայլ էլ մոտեցանք Եվրապայի լիգայի եզրափակչին: Անչափ ուրախ եմ մեր հաղթանակի համար, երջանիկ եմ, որ գոլ խփեցի, և ինչ գոլ խփեց Մարկուշ Ռեշֆորդը»,- գրել է ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում Մխիթարյանի թիմը հաղթեց 2:1 հաշվով: Նախ հանդիպման 10-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ ինքը՝ Մխիթարյանը (առաջին խաղում ևս մանկունյանցիների խփած միակ գոլի հեղինակը հենց նա էր- հեղ.), ապա 32-րդ րոպեին «Անդերլեխտի» կազմում հաշիվը հավասարեցրեց Հաննին: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ էլ «Մանչեսթերի» կազմում հաղթական գոլը խփեց Մարկուշ Ռեշֆորդը՝ 107-րդ րոպեին:

«Մանչեսթեր Յունայթեդը» ԵԼ-ի կիսաեզրափակչում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular