ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս խումբը չունի ռազմավարություն, սրանք միայն զիջում են, հանձնում և մտածում թե ինչպես արդարացնեն. Խաչիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 18-ին Տավուշի մարզում Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե Տավուշի մարզի 4 գյուղ չտանք թշնամուն, ապա մինչև շաբաթվա վերջ պատերազմ կսկսվի: Այն ժամանակ փորձագիտական դաշտը հայտարարում էր, որ դա բնակչության նկատմամբ սովորական շանտաժ է, վախի մթնոլոտի տարածում: Երեկ Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշում էր, հանդիպում ունեցավ Ոսկեպարի  բնակիչների հետ, ապա հայտարարեց, որ ոսկեպարցիների հետ քննարկումները շատ դրական են անցել, հիմա երկխոսում են Կիրանցի և Բերքաբերի բնակիչների հետ: Նկատենք, որ հանդիպումը գաղտնի է պահվել, փակ է եղել և՛ բնակիչների, և՛ լրատվամիջոցների համար:

Տեսաձայնագրություններն այսօր, ըստ նպատակահարմարության, հրապարակվել են վարչապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Այդ տեսանյութում վարչապետը նոր թեզ է առաջ քաշում. «Մարգարա գյուղում տներից 50 մետր այն կողմ թուրքական զորքն է. մեր նպատակն այդպիսի իրավիճակ ստանալն է: Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա»:

Այսինքն վարչապետը մոտ 2 շաբաթ առաջ հայտարարում էր, որ ադրբեջանցիները պատերազմ են սկսելու, երաշխիք չկա, որ պատերազմ չի լինի, հիմա ասում է, որ պետք է ուրախանալ, որ այդ մարդիկ 50 մետրի վրա լինեն: Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը 1or.am-ին ասաց, որ այս հակասություններում տրամաբության փնտրել պետք չէ:

«Եթե ըստ Փաշինյանի, գյուղերի հանձնումը պետք է խաղաղության երաշխիք լինի, ապա ինչո՞ւ դա չեղավ Աղավնոյի, Սուսի, Սյունիքի ճանապարհի, ՀՀ տարածքի մոտ 1000 քառ. կմ օկուպացիայից, ի վերջո Արցախի հանձնումից հետո: Սրանք մարդիկ են, որ անընդհատ փոխում են իրենց տեսակետը: Նպատակն է՝ կատարել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները: Այն է՝ կտոր-կտոր Հայաստանը հանձնել իրենց: Սրանից հետո լինելու է Սյունիքի միջանցքը, որից հետո էլ Հայաստանը հայտնվելու է շրջափակման մեջ, և Երևանը դառնալու է Ստեփանակերտ: Այս խումբը չունի ռազմավարություն, սրանք միայն զիջում են, հանձնում և մտածում, թե դա ինչպես արդարացնեն: Սա Հայաստանի կառավորությունը չէ, գուցե Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչնե՞րն են»,- եզրափակեց Արթուր Խաչիկյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular