ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ. Միհրան Մախսուդյանը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում մեկ այլ: Մեր գյուղում գյուղացիներին ասել է, որ Բերքաբերի մի կտորը՝ 850 հեկտար հողը, կփոխարինվի Ոսկեպարի ներքին հատվածով, հակառակորդը Բերքաբերում գետից այս կողմ չի անցնի: Բերքաբերում էլ ասել է՝ դուք ձեր հողի տերն եք, ոչ մի զիջում չի լինելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մասխուդյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի երեկ Տավուշ կատարած այցի մասին:

Միհրան Մախսուդյանի խոսքով, իրենց համար այժմ անհասկանալի է, ճի՞շտ է ասել Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ:

«Երկու գյուղերի՝ Ոսկեպարի և Բերքաբերի ժողովրդի միջև տարակարծություն է առաջացել, տեղեկատվական պայքարել է սկսվել: Բերքաբերցիները ոսկեպարցիներին մեղադրում են իրենց գյուղի հողերը Ոսկեպարի հողերով փոխանակելու ցանկության մեջ, ոսկեպարցիներն էլ ասում են՝ ինչու՞ չփոխանակենք, եթե մեր տարածքներն ավելի վտանգավոր են: Խեղաթյուրված տեղեկություններ են ներկայացնում ժողովրդին, տարբեր մարդիկ էլ տարբեր  մեկնաբանություններ են տալիս»,-ասաց նա և հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը երեք գյուղերում արած տարբեր հայտարարություններով գյուղերի ժողովրդի միջև լարվածություն է առաջացրել:

Միհրան Մասխուդյանի խոսքով, վարչապետը ոսկեպարցիների հետ զրույցում նաև ասել է, որ այլընտրանքային ճանապարհ են կառուցելու:

«Եթե այլընտրանքային  ճանապարհ ենք կառուցում, ուրեմն համաձայն ենք տարածքները տալուն: Ինչի՞ ենք այլընտրանքային ճանապարհ կառուցում, եթե մենք արդեն ունենք ճանապարհ»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular