ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պենոպլաստ, կպչուն ժապավեն և առանց ղեկի. ինչի՞ց է պատրաստված ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական անանուն կամիկաձե անօդաչու թռչող սարքը, որը նախկինում հայտնվել էր տեսանյութերում, պատրաստված է ամենաէժան նյութերից և ունի այնպիսի կառուցվածք, որը սահմանափակում է դրա արագությունն ու մանևրելու ունակությունը: Այդ անօդաչուի կառուցվածքը X սոցիալական ցանցում (նախկինում Twitter) վերլուծել է ԱԹՍ-ների մասնագետ DanielR մականունով կանադացի մի ֆիզիկոս, գրում է focus.ua-ն։ Ռուսական անօդաչու թռչող սարքի իրանը կազմված է երկու ալյումինե խողովակներից։ Թևը պատրաստված է պենոպլաստից, ունի մոտավորապես 2մ բացվածք և երկու փայտե կրիչ։ Հնարավոր է, որ պենոպլաստը կտրվել է տաք մետաղալարով, այնուհետև ծածկվել ջերմակայուն թաղանթով: Շարժիչի արագության կարգավորիչը ամրացված է կայծակաճարմանդով, մարտկոցները՝ կպչուն ժապավենով։ Թևերը 4 ամրանների օգնությամբ ամրացված են նավիրանին: Էլերոնները ամրացված են թևի հետևի եզրին և գտնվում են թևի ներսում՝ նվազեցնելով դրանց արդյունավետությունը: Ռադիոկառավարման ընդունիչը և ալեհավաքը գտնվում են ձախ թևի տակ: Հաղորդալարերը խառնաշփոթ են ու թևի վերին մակերեսով, անկյունագծով ամրացված են ևս կպչուն ժապավենով (վատ լուծում, ըստ փորձագետի), զինամթերքին միացումներն անորակ են։ էլեկտրոնային մասերը գտնվում են կենտրոնական նրբատախտակե տուփի մեջ։ Ենթադրվում է, որ այդ կամիկաձե անօդաչու թռչող սարքը կարող է մանևրել, բայց տարօրինակ է, որ այն ղեկ չունի։ Հետաքրքիր լուծում է ուղղահայաց կայունացուցիչի կենտրոնում տեսահաղորդիչ տեղադրելը։ Տեղադրված տեսահաղորդիչը կարելի է ձեռք բերել Alibaba-ում։ Հզորությունը տատանվում է 3-ից 5 Վտ, իսկ արտադրողը պնդում է, որ հեռահարությունը 10 կմ է: Դրանք կարելի է ձեռք բերել շատ մեծ քանակությամբ՝ մոտ 30 դոլարով: Նմանատիպ տեսահաղորդիչներ տեղադրված են տարբեր ռուսական անօդաչու թռչող սարքերի, այդ թվում կվադրակոպտերների վրա։ Տեսահաղորդիչի ալեհավաքը գործում է 1320 ՄՀց հաճախականությամբ: Տեսախցիկը տեղադրված է իրանի տակ՝ թևի հետևի եզրին։ Դա տարօրինակ տեղակայում է, քանի որ տեսադաշտը շատ սահմանափակ է: Նման չափի և քաշի դրոնի համար շարժիչը մի քիչ փոքր է թվում: Պարզ չէ, թե ինչպես է ամրացված ալյումինե խողովակներին։ Անօդաչու թռչող սարքը դանդաղ է գործում և կարող է հարձակվել կվադրակոպտերի նման: Նախկինում արդեն հրապարակվել են նմանատիպ հարձակումների տեսանյութեր։ Անօդաչու թռչող սարքը անպաշտպան է և խոցելի։ Ուկրաինան պաշտպանվում է այդ անօդաչու թռչող սարքերից՝ գործարկելով շատ ավելի արագ FPV անօդաչու սարքեր՝ իրենց պայթուցիկներով: Փորձագետը եզրակացրել է, որ ռուսական այդ անօդաչու թռչող սարքը նման չէ նրան, ինչը կարելի է ակնկալել պրոֆեսիոնալ զինվորականից, այլ ավելի շատ հիշեցնում է անօդաչու սարք, որը ձեռքի տակ եղած նյութերից հավաքում են ահաբեկիչները։ Բայց մեկնաբանություններում նրան առարկել են, քանի որ նման անօդաչու թռչող սարքերը էժան են, պատրաստված են մասերից, որոնք հեշտ է գտնել, բացի այդ, մահացու են, եթե խոցեն թիրախը։ Ընդ որում` զանգվածային արտադրության դեպքում, նման դրոնները լուրջ խնդիր կդառնան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular