ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Թոքաթի նահանգապետ Նուհան Հաթիփօղլուն TRT Haber-ի եթերում հայտնել է, որ ավերածություններ են տեղի ունեցել երկրաշարժից տուժած տարածքում, քանդվել են տներ, շենք-շինություններ։ Նա, սակայն, նշել է, թե ավերված շինությունները հիմնականում հնում կառուցված են եղել։

Վիրավորների ու մահվան հնարավոր դեպքերի մասին տեղեկություն առաժմ չի հաղորդվում։

Հիշեցնենք՝ Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները տեղի են ունեցել այսօր՝ տեղական ժամանակով 18:11-ին,  օջախը գտնվել է մոտ 6 կիլոմետր խորության վրա՝  Սուլուսարայ քաղաքի մոտ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular