ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցված

ԻՐԱՎՈՒՆՔ

Առողջապահության նախարարությունը հերքում է վաղ առավոտից մամուլում տարածված տեղեկությունները, բայց այլ ձևակերպմամբ.

«Նման բան չկա։

ՀՀ կառավարության՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2344-Ն որոշման համաձայն՝ այս տարվա հունվարի 1-ից փորձարարական եղանակով, 6 ամիս ժամկետով պայմանագրային գումարի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով փոխհատուցվող 43 միջոցառումներից/ենթամիջոցառումներից 2-ը՝ «Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ 18 տարեկանից բարձր-1306» և  «Վերականգնողական բժշկական օգնություն-1327», համաձայն ՀՀ կառավարության՝ 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման հավելված 4-ի 3-րդ կետի 1-ին ենթակետի՝ սույն թվականի ապրիլի 17-ից սկսած իրականացվում են հերթագրման սկզբունքով՝ նույն հավելվածով սահմանված կարգով եւ առողջապահության նախարարի կողմից հաստատված ընթացակարգով։ Պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնությունը և սպասարկումը մնացած 41 միջոցառումներով/ենթամիջոցառումներով շարունակում է իրականացվել պայմանագրային գումարի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով»,- փոխանցեցին նախարարությունից։

Խնդիրն այն է, որ ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ ծառայությունը ժամանակավորապես կասեցված է:

Նախարարությունը փորձում է մանիպուլացիայի սկզբունքով առաջ գնալ: Այս մասին հայտնում է 1or.am-ի աղբյուրը:

Իրականում ԱԱԾ որոշակի ստուգումներ են իրականացնում համակարգում, ինչի պատճառով հնարավոր չէ այդ ծառայությունը մատուցել: Սա կախված է ապրիլի 16-ին առողջապահության նախարարության, ենթակա կառույցների և «Ուիգմոր» ԲԿ-ում ԱԱԾ խուզարկությունների և տեխնիայի առգրավման հետ:

1or.amգրել էր, որ ըստ իր տեղեկությունների՝ վարույթը վերաբերում է պետական պատվերին և դրա շուրջ պետությանն առանձնապես խոշոր չափերի վնասներ պատճառելուն։ ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկված 4 պաշտոնատար անձ կա, որոնցից մեկը արդեն պաշտոնանկ արված Առողջապահության նախարարության ՊԱԳ պետ Ահարոն Բարսեղյանն է, ով համակարգում էր մարզային, երևանյան ԲԿ-ների և այլ բուժհաստատությունների պետպատվերի բաշխումները։

Բերման են ենթարկվել նաև ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը, «Ուիգմոր» ԲԿ տնօրեն Զավեն Քոլոյանը և ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Տիգրան Ավետիսյանը։

ԱԱԾ-ն «Ուիգմոր» ԲԿ-ից և ԱՆ գերատեսչություններից նաև տեխնիկա է առգրավել՝ մասնավորապես, մի քանի համակարգիչ, որտեղ տեղեկություններ կան պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն ստացած անձանց վերաբերյալ։ Մեխանիզմը, որ գործել է «Ուիգմոր» ԲԿ-ում, իրառության մեջ է նաև նախարարության յուրային այլ բժշկական կետրոններում:

Խոսքը պետությանն առանձնապես խոշոր չափերի վնասներ հասցնելու մասին է: Հանրությանն այս սխեման առավել հայտնի է «ատկատ» անունով: Ստացվում է, որ պետական պատվերի շրջանակներում տարբեր բժշկական կենտրոններին հատկացվել են գումարների, որոնց մի մասը հետգայում «քեշով» փոխանցվել են տարբեր պաշտոնյաների:

Նկատենք, որ «Ուիգմոր» ԲԿ-ի անունը կապվում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրիկի՝ Մարգարիտա Վարդանյանի հետ։ Ըստ ԶԼՄ տարբեր հրապարակումների՝ կլինիկայի իրական սեփականատերը Ավանեսյանի մայրիկն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular