ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետի փոփոխություն է կատարվել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնեց ՀՀ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Լեռնիկ Հարությունյանը: 

«Համատարած հայտարարագրման ժամկետը նախատեսված էր մինչև մայիսի 1-ը, բայց օրենսգրքում ասում է՝ եթե հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվանից ավելի ուշ է տեղադրված լինելու հաշվարկը, ապա այդ դեպքում վերջնաժամկետը երկարում է այնքան օրերի չափով, որքան ուշ է տեղադրվել հաշվարկը:

Հաշվարկը տեղադրվել է մարտի 21-ին, վերջնահաշվարկը մայիսի 1-ից տեղափոխվել է հուլիսի 22-ը: Մինչև այդ պետք է հաշվարկները ներկայացնել: Եթե անձը նույնականացման քարտի խնդիր չունի, ապա լավ կլինի, որ ավելի շուտ ներկայացնի, որպեսզի համակարգն ամբողջությամբ աշխատի»,- նշեց նա:             

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular