ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Iz.ru–ն «Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանը սկսել է իր խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից, այդ մասին տեղեկությունը ապրիլի 17-ին հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Խաղաղապահների հիմնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի պահպանումն էր, և չնայած քննադատություններին, մեծ հաշվով նրանց հաջողվեց հաղթահարել դա, նշել է Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի Միջերկրածովյան հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Տիգրան Մելոյանը «iz.ru»-ի հետ զրույցում։ Միաժամանակ, փորձագետը խոստովանել է, որ ռուս խաղաղապահների որոշակի մասը դեռ կմնա Ղարաբաղում։

«Համենայն դեպս, այս գաղափարը պայմանավորված է այս տարվա ապրիլի սկզբին Ադրբեջանի հակաականային գործակալությունում ռուս սակրավորների և սարքավորումների հավատարմագրմամբ։ Ակնհայտ է, որ այնտեղ չպայթած ականներից ու արկերից տարածքը մաքրելու աշխատանքները տարիներ կպահանջեն»,- նշել է նա։ Քաղաքագետ, Արևել յան Եվրոպայի հարցերով փորձագետ Կիրիլ Ավերյանովը տրամաբանական է համարում ռուս խաղաղապահների հեռանալը Լաչինի միջանցքից, քանի որ այն այժմ գտնվում է Բաքվի վերահսկողության տակ։ Միաժամանակ նա կարծում է, որ ապագայում Հայաստանը Ադրբեջանի հետ հարաբերությունների սրման դեպքում կարող է կրկին Ռուսաստանի աջակցության կարիքը ունենալ։

«Կարծում եմ, որ չնայած խաղաղապահների դուրսբերմանը, Ռուսաստանը կմնա Հարավային Կովկասում՝ որպես իրավիճակի գլխավոր մոդերատոր, և միանգամայն հնարավոր է, որ մոտ ապագայում այդ տարածաշրջանում մենք կրկին տեսնենք ռուս խաղաղապահների ։ Մասնավորապես, նրանք կարող են տեղակայվել Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր ճանաչված սահմանի երկայնքով, որտեղ վերջերս կրակոցներ են լսվել»,- ասել է փորձագետը։ Բայց, որպեսզի դա տեղի ունենա, Հայաստանի ղեկավարությունը պետք է փոխի իր՝ վերջին շրջանում որդեգրած արևմտամետ կուրսը և գիտակցի, որ Հայաստանի միակ իրական պաշտպանը կարող է լինել միայն Ռուսաստանը, այլ ոչ թե ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն, եզրափակել է քաղաքագետը։

Տիգրան Մելոյանը նշել է, որ Հայաստանը 2020 թվականից անվտանգության ոլորտում համագործակցության նոր գործընկերներ է փնտրում։ Ամենաակտիվը Հնդկաստանն ու Ֆրանսիան են, որոնք Երևանին զենք են մատակարարում։ «2023 թվականին Հնդկաստանը դարձավ Հայաստանին սպառազինության հիմնական մատակարարը՝ ըստ էության, այդ հարցում փոխարինելով Ռուսաստանին,- ասել է փորձագետը,- Ֆրանսիան ունի հատուկ առաքելություն, Հայաստանը նրան է տեսնում որպես «փրկիչ», դա կարելի է բացատրել նրանով, որ հայերը «հիասթափվել» են Մոսկվայից։ Իսկ ընդհանրապես, Ռուսաստանը Իրանի հետ միասին ստիպված է լինելու դիմակայել մեծ թվով նոր մարտահրավերների անդրկովկասյան ուղղությամբ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular