Այս պահին չափագրումներ են իրականացնում, որպեսզի քանդեն Կիրանց գյուղի տները․ Գառնիկ Դանիելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․
Այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում, որպեսզի քանդեն Կիրանց գյուղի տները և դրանց տեղում կառուցեն ճանապարհ:
Այսինքն, միջպետական ճանապահի այն հատվածը, որը շուտով Ադրբեջանին է հանձնվելու, ուզում են անցկացնել գյուղի միջով՝ քանդելով մարդկանց պապենական տները։