ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը կարող է Իրանին հարվածելու պլացդարմ դառնալ. «Stratfor»-ի վերլուծաբան

ՎԻԴԵՈ

Եթե ​​Իրանի և Իսրայելի միջև մեծ հակամարտություն լինի, ապա Ադրբեջանը կարող է Իրանին հարվածելու համար ցատկահարթակ դառնալ։ Այս մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ամերիկյան Stratfor կենտրոնի վերլուծաբան Մեթյու Օրրը։

Բաքվում Իսրայելի դեսպանատունը գործոն է, ինչը որոշակի առումով հետ է պահում Իրանին։ Առայժմ իսրայելցիներին հարմար է թողնել, որ այդպես էլ մնա։ Այդ կապակցությամբ խոսվում էր, որ Իրանը կարող է հարձակվել Ադրբեջանում և Թուրքմենստանում Իսրայելի դեսպանատների վրա»,- նշել է նա։

Օրրն այնքան էլ լուրջ չի վերաբերվում Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում կարմիր գծերի մասին Իրանի ուղերձներին։

 

«Դա պայմանավորված է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններով, ուստի Իրանը չի կարող ռիսկի գնալ ռազմական հակամարտության Ադրբեջանի և, հնարավոր է, նույնիսկ ՆԱՏՕ-ի հետ՝ Թուրքիայի միջոցով»,- հավելել է փորձագետը։

Նրա խոսքով` արեւմտյան երկրները կխանգարեն Ադրբեջանին զսպելու` Իրանի ցանկությանը, որպեսզի չուժեղացնեն Իրանի դիրքերը Հարավային Կովկասում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular