Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա
ՍՊՈՐՏԻնտերի սպորտային տնօրեն Պիերո Աուզիլիոն հայտարարել է, որ ակումբը ամռանը 2 նորեկ կունենա։
«Մենք գրեթե պայմանավորվել ենք 2 նոր տրանսֆերների վերաբերյալ»,- Աուզիլիոյի խոսքն է մեջբերել ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ Ռոմանոյի՝ խոսքը «Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմիի և «Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զիելինսկու մասին է։ Երկու խաղացողների պայմանագրերն էլ իրենց ներկայիս ակումբների հետ ավարտվում են ամռանը, ուստի նրանք անվճար կմիանան «Ինտերին»։
Երեկ՝ ապրիլի 22-ին, «Ինտերն» Իտալիայի առաջնության 33-րդ տուրում հաղթեց Միլանին (2:1) և դարձավ երկրի չեմպիոն։