ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս կինը բիկինիի մեկ լուսանկարով կոտրեց գեղեցկության մասին բոլոր կարծրատիպերը (ֆոտո)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այս երիտասարդ կինն ընդամենը իր մեկ լուսանկարով իսկական ֆուրոր է առաջացրել: Ոչ, նա ո՛չ թոփ-մոդել է, և ո՛չ էլ նույնիսկ սովորական մոդել: Այս կնոջ անունը Ռեյչել Հոլլիս է: Նա 32 տարեկան է և ունի երեք հիանալի բալիկներ:

Վերեջրս, նա իր ամուսնու հետ Կանկունում հանգստանալիս՝ խնդրեց իր ամուսնուն, որ նա լուսանկարի իրեն բիկինիով: Չնայած իր մարմնի վրայի հետծննդյան բծերին՝ Ռեյչելն առանց ամաչելու իր լուսանկարները հրապարակեց Facebook-ի և Ինստագրամի իր էջերում:

Համաձայնեք, որ լայն ժպիտով և մազերը հետևում հվաքած՝ Ռեյչելն իսկապես շատ ինքնավստահ և սեքսուալ տեսք ունի:

 


Իր նկարին կից նա շատ հզոր գրություն է արել. «Այո, ես գիտեմ, որ իմ մարմնի վրա շատ ճաքեր կան, բայց ես չեմ ամաչում լուսանկարվել բիկինիով: Երեք երեխաներ ունենալուց հետո մարմնիս վրա բազմաթիվ թերություններ են առաջացել, բայց ես չեմ ամաչում բիկինի հագնել: Այդ թերություններից յուրաքանչյուրը վկայում են այն մասին, որ ես երջանկություն եմ ունեցել երեխաներ լույս աշխարը բերել, իսկ որովայնիս հատվածում կախված, թուլացած մաշկն էլ վկայում է այն մասին, որ երեխաներ ունենալուց հետո ես ջանասիրաբար աշխատել եմ ավելորդ քաշից ազատվելու համար: Ես բիկինի եմ կրում, քանի որ միակ տղամարդը, ում կարծիքը կարևոր է ինձ համար, գիտի, թե ինչի միջով եմ ստիպված եղել անցնել, նման տեսք ունենալու համար: Այդ տղամարդը, նայելով իմ մարմնին, ասում է, որ երբեք ավելի սեքսուալ մարմին չի տեսել: Սիրելի կանայք, մարմնի վրայի ճաքերն ամենևին էլ սպիեր չեն: Առաջ գնացեք՝ հպարտորեն ցուցադրելով ձեր մարմինը»:

Այս լուսանկարը մեծ ֆուրոր առաջացրեց թե՛ տղամարդկանց, թե՛ կանաց շրջանակներում: Այն ավելի քան 10 միլիոն դիտում է ունեցել:

Ի տարբերություն շատ աղջիկների, ովքեր իդեալական լուսանկարներ են միայն հրապարակում՝ այս կինը ցանկացել է ուղղակի անկեղծ լինել ինքն իր և ուրիշների հանդեպ:

Մի ամաչեք ինքներդ ձեզանից: Սիրեք ձեզ և ձեր մարմինը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular