Քաղաքային ինստալյացիաներ՝ ի պատիվ Հայոց ցեղասպանությունն ընդունած ու դատապարտած երկրների. Երևանի քաղաքապետարան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԵրևանի քաղաքապետարանի կողմից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և Օպերայի հարակից հատվածներում, տեղադրվել են քաղաքային ինստալյացիաներ` ի պատիվ այն երկրների, որոնք ընդունել և դատապարտել են 1915 թվականի Մեծ Եղեռնը, հայոց ցեղասպանությունը` հույս հայտնելով, որ երկրների քանակը կավելանա և ի վերջո ողջ աշխարհը կճանաչի և կդատապարտի այս ոճրագործությունը։
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։