ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայում ձյուն է տեղացել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կենտրոնական և հարավային Գերմանիայի մի շարք շրջաններում ձմռան ջերմաստիճանը և ձյան տեղումները վերադարձել են: Կիրակի օրը՝ ապրիլի 21-ին, Հեսսեն դաշնային նահանգի Կասելի շրջանում ձյան առատ տեղումների պատճառով A7 ավտոճանապարհը 4 ժամով փակվել է մի ուղղությամբ, իսկ շրջանի որոշ գլխավոր ճանապարհներ նույնպես փակվել են տապալված ծառերի պատճառով։

Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Հեսսենի մի շարք այլ շրջաններում և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի հյուսիս-արևելքում, մասնավորապես Դետմոլդի և Հոքսթերի տարածքում: Սաքսոնիայի Օրե լեռներում ձյուն է տեղացել ավելի քան 600 մ բարձրության վրա: Առատ ձյան տեղումներ են գրանցվել Բավարիայում և Բադեն-Վյուրտեմբերգում։ Բավարիայի Վերին Ֆրանկոնիայի մարզում մի քանի ժամում 25 սմ ձյուն է տեղացել՝ ավելի շատ, քան անցած ամբողջ ձմռանը։

Գերմանիայի օդերևութաբանական ծառայության (DWD) տվյալներով՝ Գերմանիան գտնվում է բևեռային սառը օդի ազդեցության տակ։ Մասնավորապես, Ալպերում սպասվում է մինչև 10 սմ թարմ ձյուն։ Գերմանիայի հարավում և կենտրոնում ձյան տեղումների պատճառով օդերևութաբանները նախազգուշացրել են առանց այն էլ սաղարթավոր ծառերից թաց ձյան տեղումների վտանգի մասին։ Ապրիլի 22-ի գիշերը այլ շրջաններում, մասնավորապես, Բալթիկ ծովի ափին՝ Մեկլենբուրգ-Պոմերանիա և Շլեզվիգ-Հոլշտայն նահանգներում ևս հնարավոր են ձյուն: 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular