Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱպրիլի 25-ին, Երկրին կհարվածի ուժեղ մագնիսական փոթորիկ։ Այն կտևի մի քանի օր։ Մարդիկ, ովքեր կախված են եղանակից, դժվարություններ կունենան առաջիկա մի քանի օրվա ընթացքում:
IKI-ի և ISTP RAS-ի Արևային աստղագիտության լաբորատորիան պատմել է այն մասին, որ մագնիսական փոթորիկներ են գալու երկիր։ Ներկայիս մագնիսական փոթորիկը կտևի մինչև ապրիլի 27-ը։ Սրանից հետո սպասվում է ակտիվության նվազում և գեոմագնիսական իրավիճակի կայունացում։
Ինչպես NEWS.ru-ի հետ զրույցում ասել է բժշկական գիտությունների դոկտոր Ռինա Զասլավսկայան, առողջ մարդը կարող է իրեն նորմալ զգա և մագնիսական փոթորիկների ժամանակ չզգալ որևէ հիվանդություններ, սակայն սիրտ-անոթային պաթոլոգիաներով մարդիկ պետք է ավելի զգույշ լինեն։
«Սրտանոթային հիվանդություններով տառապող մարդու մոտ հաճախանում են անգինայի նոպաները կամ սկսվում է ցածր լարված անգինա, և սրտի աշխատանքի ընդհատումներ են լինում։ Կարող են լինել նաև արյան ճնշման բարձրացումներ և կտրուկ անկումներ»,- ասում է Զասլավսկայան։
Թերապևտ Պավել Սմիրնովը եղանակից կախված մարդկանց խորհուրդ է տալիս մագնիսական փոթորիկների ժամանակ պահպանել որոշակի կանոններ։ Նրա խոսքով, առաջարկությունների կատարումը նվազագույնի կհասցնի առողջությանը հասցվող հնարավոր վնասը։
«Նման ժամանակահատվածում պետք է ավելի շատ քայլել մաքուր օդում և ուշադրություն դարձնել ֆիզիկական ակտիվությանը։ Սակայն ֆիզիկական դաստիարակությանը պետք է մոտենալ առանց ֆանատիզմի. պետք չէ ծանրաբեռնել ինքներդ ձեզ»,- NEWS.ru-ի հետ զրույցում պարզաբանել է Սմիրնովը։ Թերապևտը խորհուրդ է տալիս նաև երեկոյան տաք լոգանք ընդունել, քանի որ այն շատ հանգստացնող է և քունը դարձնում է ավելի հանգիստ և առողջ։