Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական
ՍՊՈՐՏՉավի մնում է «Բարսելոնայում»։ Կատալոնական ակումբը հայտարարել է, որ ակումբի նախկին կիսապաշտպանը մնալու է որպես գլխավոր մարզիչ։
«Մենք երբեք բանակցություններ չենք սկսել որևէ այլ մարզչի համար։ Մենք բոլորս վստահում ենք Չավիին, և նա մնում է»,- ասել է ակումբի փոխնախագահ Ռաֆայել Յուստեն։
«Չավին վստահում է մեր նախագծին և նա շատ երջանիկ է, մենք բոլորս նույն զգացմունքներն ունենք «Բարսելոնայի» համատեղ ապագայի վերաբերյալ»,- ընդգծել է նա։
«Մենք պետք է տիտղոսներ նվաճենք, մենք բոլորս դա գիտենք: Մենք վստահում ենք Չավիին, նա իսկական «Բարսայի» տղա է, և այժմ նա մնում է մեզ հետ»,- հավելել է պաշտոնյան։
Չավիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը: