ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական գերեվարությունից վերադարձած Արսեն Խոջոյանին կասկածում են աղջկա սպանության մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանում գերեվարված ու հետո հայրենիք վերադարձած Արսեն Խոջոյանին կասկածում են 17-ամյա աղջկա սպանության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 24-ին ժամը մոտ 20:55-ին ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմրաղբյուր գյուղի մոտ ճամփեզրին արնաշաղախ մարմին է հայտնաբերվել: Ժամանած օպերատիվ աշխատակիցները պարզել են, որ կեցաղային խնդիրների հողի վրա ծագած վեճի հետեւանքով Արսեն Խոջոյանը ( 1991թ. ծնված) դանակով հարվածել է Աստղիկ Հանիսյանին (1999թ. ծնված): Աղջիկը ստացված վիրավորումներից զոհվել է:

Նշենք, որ խոսքը այն երիտասարդի մասին է, որը գերեվարվել էր Ադրբեջանի կողմից 2014-ի մարտի 7-ին, իսկ ազատ արձակվել ապրիլի 10-ին: Գերեվարությունից վերադառնալուց հետո նա բողոքում էր ֆիզիկական ու հոգեկան խնդիրներից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular