ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա այն օրն է, որն աշխարհը երբեք չի մոռանա». «Մերժվածը» սերիալի աստղ Ռոհիտ Խուրանան՝ Հայոց Ցեղասպանության մասին

ՎԻԴԵՈ

NEWS.am STYLE-ը գրում է

Այսօր լրանում է Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցը։ Շատ հայտնիներ իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ կոչ անելով ճանաչել եւ դատապարտել Ցեղասպանությունը։ Նրանց է միացել «Մերժվածը» սերիալի աստղ Ռոհիտ Խուրանան։ Իր Facebook-յան էջում դերասանը հայերենով գրել է.

«1915 թվականի ապրիլի 24. սա այն օրն է, որն աշխարհը երբեք չի մոռանա՝ Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանությունը, բնաջնջումը և ողջակիզումը։ Իմ սիրտը տեսնում է, թէ ինչպես հայերը տառապեցին, բայց, այնուամենայնիվ, ողջ մնացին այդ տառապանքներից հետո։ Ինչքան գեղեցիկ և ավելի ու ավելի հզոր է դարձել Հայաստանը։ Իմ սիրտը ցավում է հայ ժողովրդի համար, և ես այսօր սգում եմ նրանց հետ։ Ես աղոթում եմ, որ ողջ աշխարհը ապրի խաղաղության և հաշտության մեջ»,-գրել է նա՝ կիսվելով Հայոց Ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմով։

 

Հիշենենք, որ ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում Ռոհիտ Խուրանան ասել էր. 

«Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարեկամությունը պատմությունից է գալիս: Մեր երկու ազգերը միշտ էլ բարեկամներ են եղել: Այս փաստն, իհարկե, ինձ միշտ հայտնի էր, բայց այն, որ ես այդքան ճանաչված եմ Հայաստանում, չգիտեի…Ես այնքան շնորհակալ եմ բոլորից: Այո, Հայաստանում ունեմ ընկերներ: Նույնիսկ PR մենեջեր ունեմ այդտեղ, որի հետ ծրագիր ենք քննարկում Հայաստանում աշխատելու վերաբերյալ: Այնպես որ` միգուցե ինձ այստեղի նախագծերում էլ տեսնեք»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular