ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը կարող է ավելացնել հրթիռային հարձակումների թիվը և «տոնական» հարված հասցնել իր համար սուրբ համարվող օրը՝ մայիսի 9-ին. այս մասին  24-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Այո, նա (Ռուսաստանը - խմբ.) կարող է, հիմա սարկազմով եմ ասում, նման դասական ռուսական «տոնական» հարված հասցնել: Բայց ես կարծում եմ, որ մինչ այդ մենք կհասցնենք մի փոքր կբարձրացնել  մեր հակահրթիռային պաշտպանության համակարգի մարտունակությունը»,- ասել է Պոդոլյակը։

Նա պարզաբանել է, որ Ուկրաինան, հավանաբար, երկու շաբաթվա ընթացքում չի հասցնի ստանալ լրացուցիչ արձակման սարքեր՝ բարդ նյութատեխնիկական ապահովման պատճառով, բայց կարող է հասցնել կալանիչ հրթիռներ ստանալ, որպեսզի պատրաստվի «մայիսի 9-ի տոնին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular