ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՔՊ-ականները շարունակում են անխնա օգտվել ժողովրդի տված քվեի բարիքներից։
Հովիկ Աղազարյանի կինը՝ Մարգարիտ Աղազարյանը, եթե 2022 թվականին աշխատում էր ամուսնու հետ նույն հարկի տակ` ԱԺ-ում, ապա հաջորդ տարի՝ 2023-ին, նա գրանցված էր արդեն նաեւ Էկոնոմիկայի նախարարության՝ գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ում, որը գտնվում է Էրեբունի համայնքում։ Մնում է ճշտել, թե պատգամավորի կինը այս երկու հիմնարկներից ո՞րն է առավել նախընտրում. նրան մենք հաճախ տեսնում ենք Ազգային ժողովում, եւ պարզ է, որ չի հաճախում աշխատանքի մյուս գործատուի մոտ. հասկանալի է՝ չի կարող միաժամանակ գտնվել ե՛ւ ԱԺ-ում ե՛ւ Էրեբունում գտնվող ՊՈԱԿ-ում, ավելին՝ նա օրենքով չի կարող աշխատել 2 տարբեր պետական հիմնարկներում, եթե, իհարկե, չի դասավանդում դրանցից մեկում, որը տվյալ դեպքում բացառվում է։

Կոռուպցիան, ի գիտություն Նիկոլ Փաշինյանի, հենց սա է` պաշտոնական դիրքի չարաշահմամբ ընտանիքի բարեկեցության ապահովում։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել, թե ինչո՞ւ է Հովիկ Աղազարյանը հարվածային տեմպերով իր ողջ գերդաստանը տեղավորում է պետական համակարգում: Ի պատասխան մեր ճշտմանը՝ նա ասել է. «Մարդը իրավունք չունի՞ աշխատելու. զանգեք, իրենից հարցրեք։ Հիմա իմ կինը աշխատում է, ինչ-որ ՊՈԱԿ կա, այդտեղ, անունն էլ չգիտեմ։ Շարքային աշխատող է։ ԱԺ-ում չի աշխատում։ Դուք ո՞նց եք պատկերացնում՝ 2 տե՞ղ ա աշխատո՞ւմ։ Ահագին ժամանակ ա չի աշխատում ԱԺ-ում»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular