ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն, ինչ գիտնականները հայտնաբերեցին օվկիանոսի հատակին, ուղղակի ապշեցնում է. լուսանկարներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Blognews.am-ը գրում է.

Լեգենդար և առեղծվածային Ատլանդիայից բացի (որի մասին բոլորը գիտեն, սակայն մինչև հիմա ոչ մեկ չի հայտնաբերել)՝ կան հարյուրավոր առեղծվածներ և լեգենդներ, որոնք հավակնում են դառնալ իրականություն։ Այդ առեղծվածներից մեկը ճիշտ դուրս եկավ, երբ հնագետները հայտնաբերեցին Հերակլիոն անհետացած քաղաքը։ Հին Հերակլիոն քաղաքը երկրի երեսից անհետացել է երկրաշարժի հետևանքով հազարամյակներ առաջ:
Դրա բացահայտումը զարմացրել է գիտնականներին: Անհետացած քաղաքը 1200 տարի անց հայտնաբերվել է ջրի տակ:

Ֆրանսիացի հնագետ Ֆրանկ Գոդյոն հայտարարեց, որ ինքը հայտնաբերել է հին քաղաքի մնացորդներ, որոնք կարծես թե Հերակլիոնին են վերաբերում:

 

Նա գտել էր սև գրանիտե սալիկ՝ «Հերակլիոն» մակագրությամբ, տասնյակ նավերի մնացորդներ, ինչպես նաև՝ զարդեր, մետաղադրամներ, տարաներ և անձնական իրեր:

Հերակլիոնը ոչ մեծ, սակայն ծաղկուն քաղաք է եղել:  

Նրա բնակիչները կրթված մարդիկ էին և ունեին լայն աշխարհայացք: Քաղաքի գլխավոր տաճարը նվիրված էր Ամոն աստծուն: Քաղաքը հայտնի էր ամբողջ հին աշխարհում: Դրա մասին հիշատակում են այնպիսի հայտնի պատմիչներ, ինչպիսիք են Դիոդորոսը և Հերոդոտոսը: Իսկ Սթեսիհորը նշում է, որ Տրոյական պատերազմի ժամանակ պատերազմի պատճառ դարձած Հեղինեն գտնվում էր Հերակլիոնում:

  

Ֆրանկ Գոդյոն աննախադեպ հաջողություն ունեցավ: Նա հայտնաբերեց Հերակլիոնի հռչակավոր տաճարի մնացորդները: Տաճարում հայտնաբերվել են 2 անհայտ փարավոնների և Նեղոսի վարարման աստված Հալիի արձանները:

       

Սալիկի վրայի մակագրությունը հաստատում է, որ այն պետք է որ ստեղծված լիներ «Հերակլիոն-Տրոնիսում»:

    

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular