Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը մեծ թվով ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափեր։ Այս մասին հայտնում է South China Morning Post (SCMP) թերթը՝ հղում անելով Թայվանի պաշտպանության նախարարությանը։
«Առավոտյան ժամը 9:30-ից Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի 22 ինքնաթիռի ակտիվություն ենք հայտնաբերել: (...) Միևնույն ժամանակ 12 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցը և մտել Թայվանի ՀՕՊ հյուսիսային և կենտրոնական նույնականացման գոտի»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նյութի հեղինակները Պեկինի գործողությունները կապում են Թայվանի ընտրված նախագահ Լայ Ցինդեի երդմնակալության հետ, որը տեղի կունենա մայիսի 20-ին։ ՉԺՀ-ն քաղաքական գործչին անվանում է վտանգավոր անջատողական։