ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի Ադըյաման քաղաքում ոստիկանը, ով հերթապահում էր բաժանմունքում, կրակ է բացել իր գործընկերների վրա, հայտնում է TGRT Haber-ը։

«Շտապ լուր. սարսափելի դեպք է տեղի ունեցել Ադիյամանում. ոստիկանը կրակ է բացել ոստիկանական բաժանմունքում։ Հարձակման հետևանքով առնվազն երկու ոստիկան վիրավորվել է»,– հաղորդել է հեռուստաալիքը։

Ոստիկանության բաժին են ուղարկվել շտապօգնության մի շարք մեքենաներ։

Halk TV-ն, հղում անելով ոստիկանությունում իր աղբյուրներին, հայտնել է, որ կրակոցների հետևանքով երկու իրավապահ զոհվել է, ևս ութը վիրավորվել են։

«Ամբողջ քաղաքում լսվում են շտապօգնության մեքենաների ազդանշանները, հեռախոսներն անջատված են. 2 ոստիկան զոհվել է, 8 ոստիկան վիրավորվել», – ուղիղ հեռարձակում է իրականացրել հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի զրուցակիցները պատմել են, որ կրակ բացած աշխատակիցը վիճաբանել է բաժնի գլխավոր տեսուչի հետ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանական բաժանմունքի պետը սպանվել է հրաձգության հետևանքով։

Պաշտոնական գերատեսչությունները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը, չեն պարզաբանել զոհերի և վիրավորների մասին տվյալները։

Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը Տելեգրամ ալիքում հայտնել է, որ երկրի հարավ-արևելքում գտնվող ոստիկանական բաժանմունքում հրաձգություն կազմակերպողին զինաթափել են և կալանավորել:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular