ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն ավարտել է աշխատանքը միգրացիայի ոլորտում պետական ​հսկողությունը խստացնող օրինագծի վրա: Այդ մասին հայտարարել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

Վոլկն իր Telegram ալիքում գրել է, որ մարտի 29-ին ՆԳՆ-ն կառավարությանն է ներկայացրել դաշնային օրենքի նախագիծ «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնություն մուտքի և Ռուսաստանի Դաշնությունից ելքի պայմանների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության տարածքում նրանց գտնվելու և բնակության պայմանների մասին»։ Օրինագիծն ընդլայնում է իրավական հիմքերը Ռուսաստան օտարերկրացիների «մուտքի և գտնվելու նկատմամբ վերահսկողության ժամանակակից միջոցների ու ձևերի օգտագործման համար»։

ՆԳՆ ներկայացուցչի խոսքով՝ օրենքը սահմանում է Ռուսաստան մուտք գործելիս անձի կենսաչափական նույնականացման, օրացուցային տարվա ընթացքում մինչև 90 օր օտարերկրացիների ժամանակավոր գտնվելու ժամկետի կրճատման, օտարերկրացու թվային պրոֆիլի, որոշակի կատեգորիաների օտարերկրյա քաղաքացիների՝ Ռուսաստանում գտնվելու վերահսկելի ռեժիմի, օտարերկրյա աշխատուժ ներգրավող գործատուների, աշխատանքների կամ ծառայությունների պատվիրատուների նկատմամբ վերահսկողության խստացման համար իրավական հիմքեր, անօրինական միգրանտների իրավունքների արտադատական ​​սահմանափակումներ։ Բացի այդ, նախատեսվում է պետական ​​մարմինների, կազմակերպությունների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանել արգելք՝ որևէ ծառայություն մատուցելու միգրացիոն օրենսդրությունը խախտողներին: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular