Դավիթաշենում 35-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է գյուղմթերքներ վաճառող տաղավարի մեջ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 35-ամյա Էդվարդ Մնացականյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 VR 974 համարանիշի ավտոմեքենայով Դավիթաշեն 4-րդ թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել 3Ա/4 մթերային կրպակի տաղավարի մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան, սակայն խանութը, որը պատկանում է անհատ ձեռներեց Էլմիրա Հովհաննիսյանին, կրել է նյութական վնաս։
Շարունակությունը՝ այստեղ: