Իսրայելը մտավախություն ունի, որ ՄՔԴ-ն պատրաստվում է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի իշխանությունները գնալով ավելի ու ավելի են հավատում, որ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) նախատեսում է իսրայելական բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության օրդեր տալ Գազայի հատվածում ռազմական գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իսրայելցի և օտարերկրյա պաշտոնյաներին։
Նրանց կարծիքով՝ կալանավորման օրդեր կարող է տրվել, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեպքում։
Ըստ թերթի զրուցակիցների՝ իսրայելցի պաշտոնյաներին գուցե մեղադրեն Գազայի հատված մարդասիրական օգնության առաքումը խոչընդոտելու և 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի օրն Իսրայելի վրա կատարված հարձակմանը չափազանց կոշտ պատասխան տալու համար։
Աղբյուրրների խոսքով՝ ՄՔԴ-ն դիտարկում է նաև ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ձերբակալության օրդեր տրամադրելու հարցը, սակայն կոնկրետ ում դեպքում, չի նշվել։
Թե ինչ փուլում է օրդերի հաստատման գործընթացը, հայտնի չէ։
NYT-ը նշել է, որ ցանկացած օրդեր կպահանջի ՄՔԴ-ի դատավորների կոլեգիայի հաստատումը և «պարտադիր չի հանգեցնի կասկածյալների դատավարության կամ նույնիսկ անհապաղ ձերբակալման»: ՄՔԴ-ն չի մեկնաբանել հրապարակման տեղեկությունը։
Պարբերականը նաև գրել է, որ միջազգային դատարանի կողմից տրված ձերբակալության օրդերներն «աշխարհի մեծ մասում, հավանաբար, կընկալվեն որպես նվաստացուցիչ բարոյական հանդիմանություն, հատկապես Իսրայելի դեմ, որը ամիսներ շարունակ բախվել է միջազգային հակազդեցության՝ Գազայի հատվածում իր պահվածքի պատճառով», ներառյալ. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից, ով Իսրայելի իշխանությունների գործողություններն անվանել է չափազանցված։
Իսրայելցի մի պաշտոնյա, որի անունը չի նշվում, նաև ասել է, որ ՄՔԴ-ի ձերբակալության օրդերների հնարավորությունն «ազդել է Իսրայելի որոշումների կայացման վրա վերջին շաբաթների ընթացքում»: