ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասկը Չինաստանում պայմանավորվել է Tesla-ի և Baidu-ի համագործակցության շուրջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը Չինաստան կատարած այցի ժամանակ պայմանավորվել  է համագործակցել չինական Baidu տեխնոլոգիական ընկերության հետ, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ Tesla-ն Baidu-ի հետ կմշակի քարտեզագրման և նավիգացիոն համակարգեր՝ FSD-ի ինքնավար վարման ծրագրի ներդրման համար։

Bloomberg-ը նշում է, որ նոր պայմանավորվածությունները կարող են օգնել կասեցնել Tesla-ի եկամուտների անկումը Չինաստանում։ The Wall Street Journal-ը գրել է, որ չինացի պաշտոնյաները հավանություն են տվել Իլոն Մասկի ընկերության՝ երկրում FSD գործարկելու ծրագրին։

Նախօրեին Իլոն Մասկը մեկօրյա ուղևորություն է կատարել Չինաստան, որտեղ հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ։ Այս այցից հետո Baidu-ի արժեթղթերի գինը Հոնկոնգի բորսայում աճել է 7%-ով, նշում է Bloomberg-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular