Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
ՄՇԱԿՈՒՅԹՖրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել Փարիզում՝ իր դեմ սեռական ոտնձգության վերաբերյալ ներկայացված մեղադրանքների պատճառով, նա գտնվում է ոստիկանական բաժանմունքում, որտեղ նրան հարցաքննում են, հայտնում է BFMTV-ն։
Հարցաքննության արդյունքներով դերասանը կարող է ձերբակալվել։
Դերասանը երկու կնոջ կողմից մեղադրվում է սեռական ոտնձգությունների համար։ Դեպքերը, ըստ նրանց, տեղի են ունեցել երկու ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 2014 թվականին «Մոգը և սիամացին» (Magicien et les Siamois, 2015), և 2021 թվականին՝ «Կանաչ կափարիչներ» ֆիլմերի նկարահանման հրապարակներում։
Ժերար Դեպարդյոն հերքում է մեղադրանքները։