ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սփիլբերգն աշխատում է Բայդենի նախընտրական քարոզարշավի ռազմավարության վրա. NBC News

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հոլիվուդյան ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը համագործակցում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախընտրական շտաբի հետ՝ օգոստոսին նախատեսված Դեմոկրատների ազգային համագումարի ռազմավարություն մշակելու համար, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։

Նշվում է, որ օսկարակիր Սփիլբերգն արդեն ակտիվորեն մասնակցում է համագումարի կազմակերպիչների հետ հանդիպումներին։

Միաժամանակ, հեռուստաալիքն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ռեժիսորը չի նախատեսում հատուկ ֆիլմ նկարահանել համագումարի համար, թեև նախկինում նա ֆիլմ է նկարահանել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի քարոզարշավի համար՝ 2008 թվականին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular