Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի վարույթով մեղադրյալ կա
ԻՐԱՎՈՒՆՔԾիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպի քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել մեկ անձի: Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նրան մեղադրանք է առաջադրվել ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելու հոդվածով։ Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Մյուս 6–ն անձինք ազատ են արձակվել արգելանքից։ Նրանք դեպքում քրեական հետապնդում չկա։